ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
03.05.2016 | 01:01

...թե որոշ հայ գործարարներ այնքան խարդախ են իրենց բիզնեսն առաջ տանում, որ դրսում ոչ ոք չի ցանկանում նրանց հետ գործ բռնել: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներից մեկը, ով զբաղվում է գործարարությամբ և ոչ օրենսդրական աշխատանքով, ասում են, վերջերս ցանկացել է համագործակցել քուրդ խոշոր գործարարների հետ, բայց վերջին պահին, գործարքը կնքելիս, «թռել» է: Քրդերը զարմացած են մնացել, որ հնարավոր է գործարքի գնալ` խաբելով «պարտնյորներից» մեկին:

Դիտվել է՝ 6498

Մեկնաբանություններ